Հոկտեմբերի 13-ին, ժամը 19:00-ին Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում Պարարվեստի պետական թատրոնը կներկայացնի Ջ. Ռոդարիի «Չիպոլինո» մանկական երաժշտական բեմադրության պրեմիերան (բեմադրիչ՝ Ռաֆայել Գրիգորյան): Ջ. Ռոդարիի հանրահայտ հեքիաթի մոտիվներով բեմադրված, հետաքրքիր լուծումներով, վառ, գունեղ ձևավորմամբ պարային ներկայացում է, որը կարող է բավարարել յուրաքանչյուր տարիքի հանդիսատեսի գեղագիտական ճաշակը: